Իրաքը վերջին 45 տարում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

Իրաքը վերջին 45 տարում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

PanARMENIAN.Net - Իրաքի ներկայացուցիչը վերջին 45 տարում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, որը կանցնի նոյեմբերի 26-ին Լաս Վեգասում:

Մրցույթին կմասնակցի 27-ամյա Սառա Այդանը: Նա երկրորդ տեղն է գրավել Բաղդադում անցկացված գեղեցկության մրցույթում: Պարզվել է, որ հաղթողն ամուսնացած է, նրան որակազրկել են, իսկ ԱՄՆ մեկնելու իրավունք է ստացել Այդանը, գրում է Lenta.ru-ն SHAFAQ News-ի վրա հղումով:

Վերջին անգամ Իրաքը մասնակցել է «Միսս Տիեզերքին» 1972-ին: Այն ժամանակ Պուերտո Ռիկոյում երկիրը ներկայացրել է Վայդան Սուլեյմանը:

«Միսս Տիեզերքը» գեղեցկության ամենամյա մրցույթ է, որին մասնակցում են ազգային մրցույթներում հաղթողները: Մրցույթում հաղթող աղջկա հետ 1 տարով պայմանագիր է կնքվում, որից հետո նա շրջագայում է աշխարհով գովազդային նպատակներով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---