Երկրպագուները քննադատել են Մխիթարյանին «Չելսիի» հետ խաղում պարտության համար![]() 6 նոյեմբերի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում դժգոհ են նոյեմբերի 5-ին «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը «կարմիր սատանաների» աստղ Հենրիխ Մխիթարյանի անարդյունավետ խաղից: «Չելսին» հաղթեց ՄՅՈւ-ին՝ 1:0 հաշվով։ ՄՅՈւ-ն երկու շաբաթ առաջ Հադերսվիլդի հետ խաղում պարտությունից հետո փորձում էր վերականգնել իր դիրքերը պարբերաբար հաղթանակներ գրանցած մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Հայ կիսապաշտպանն իր՝ դաշտում եղած ժամանակ պայքարել է խաղի ընթացքը բեկելու համար, սակայն Դորթմունդի նախկին աստղը Twitter-ում ենթարկվեց «հարձակման»: «Մխիթարյանը խաղի սկզբից ոչինչ չի անում, և նա՝ իր դեմքի արտահայտությամբ, կարծես չի էլ թաքցնում դա»,- թվիթերյան մի օգտատիրոջ գրառումը մեջբերում է 101 Great Goals-ը: «Ես շատ տխուր եմ, որ Մխիթարյանն ամիսներ շարունակ վատ է խաղում»,- գրել է մեկ այլ օգտատեր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |