Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին![]() 6 նոյեմբերի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է իր խորհրդարանական զեկույցը 2016-ին զենքի արտահանման վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ 2016-ին Նորվեգիան մերժել է Ադրբեջանի հայտը պաշտպանական նշանակության սպառազինության գնման համար, գրում է Haqqin.az-ը: Ադրբեջանի հետ միասին մերժում է ստացել նաև Իսրայելը և մի շարք այլ երկրներ: Իր որոշումը Նորվեգիայի կառավարությունը բացատրել է նրանով, որ «Նորվեգիան դեմ է զենքի և զինամթերքի վաճառքին այն երկրներին, որտեղ պատերազմ է գնում պետությունների միջև կամ կա քաղաքացիական պատերազմի վտանգ»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում:Իրանական բալիստիկ հրթիռներն Ադրբեջանի համար ամենացանկալի սպառազինություն են 2016-ի սեպտեմբերից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ունի ռուսական «Իսկանդեր» համակարգեր: Ընթերցեք նաև.Eurasianet. Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |