Նախարար. Թոշակառու բժիշկները կանցնեն թոշակի 6 նոյեմբերի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Թոշակառու բժիշկներըգնալու են թոշակի, դա կրճատում չի համարվում: Այդ մասին հայտարարել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով առողջապահության ոլորտում սպասվող փոփոխություններին: Նա հավելել է, որ Երևանում և Հայաստանի մարզերի առողջապահական հիմնարկներում 600-700 թափուր աշխատատեղ կա, բացի այդ, նրա խոսքով, կան բժիշկներ, որոնք ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրենց հիմնական աշխատատեղում, հայտնում է Aysor.am-ը: Հետևաբար, ըստ նախարարի, խնդիրը ոչ թե մասնագետների կրճատումն է, այլ նրանց վերադասավորումը: Նա նշել է, որ ուժերը վերադասավորվում են այնպես, որ յուրաքանչյուր բժիշկ 70 տոկոս ծանրաբեռնվածություն ունենա: «Եթե մի հիմնարկում պարզվում է, որ 60 բժշկի տեղը պետք է 48 բժիշկ աշխատի, ապա մնացած 12-ին առաջարկվում է վերապատրաստում: Ես ասացի, որ մենք ունենք թափուր աշխատատեղեր և մարզերում, և Երևանում: Եթե մասնագետին առաջարկվում է իր մասնագիտությամբ մեկ այլ աշխարհագրականվայր տեղափոխվել և նա չի ուզում փոխել իր բնակավայրը, իրեն կառաջարկվի մասնագիտությունը փոխել, այլ մասնագիտացում անցնել, որպեսզի այդ վայրում աշխատանք գտնի», - ներկայացրել է նախարարը: Նրա խոսքով՝ օրինակ այդպիսի բժշիկներին, որպես նեղ մասնագիտացում, կարելի է առաջարկել ընտրել հուգեբույժի, պաթ-անատոմի, լաբորատորիաներում աշխատողների մասնագիտությունը, իսկ մարզերում կա անեսթեզեոլոգների, վիրաբույժների, գինեկոլոգների կարիք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |