Ամիրյան. Արտերկրի կինոարտադրողների համար արտոնություններ կսահմանվեն![]() 6 նոյեմբերի 2017 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «Կինոյի մասին» օրենքով արտերկրի կինոարտադրողների համար որոշակի արտոնություններ են նախատեսվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2018-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ: Վերջինս ընդգծել է, որ արդեն իսկ կառավարություն է ուղարկվել «Կինոյի մասին» օրենքը, որի քննարկումները մասնագետների հետ շարունակվում են, հայտնում է Aysor.am-ը: «Օրենքով մենք որոշակի արտոնություններ ենք նախատեսում արտասահմանյան կինոարտադրողների համար թե՛ ֆինանսական, թե՛ ծառայությունների մատուցման: Սրանով մենք ցանկանում ենք խթանել արտասահմանյան կինոարտադրողներին գալ և Հայաստանում ֆիլմեր նկարահանել», - նշել է նախարարը։ Ըստ նրա՝ օրենքով նախատեսվում է նաև ֆիլմերի արտադրության որոշակի բիզնես մոդել ներդնել, ինչը թույլ կտա Հայաստան հրավիրել արտասահմանյան կինոարտադրողներին,որ այստեղ ֆիլմեր նկարահանեն։ «Սա միանշանակ կնպաստի կինոարտադրության զարգացմանը», - հավելել է նա։ Կինեմատոգրաֆիստների միությունում շարունակվում են գիլդիաների ստեղծման աշխատանքները: Նախաձեռնող խմբերը քննարկում են նորաստեղծ մասնագիտական կառույցների խնդիրները, կանոնակարգային, մասնագիտական շահերի պաշտպանության, գործունեության դաշտերի փոխհամաձայնեցման և այլ հարցեր: Ընթերցեք նաև.Կարեն Ղազարյանն ու Վիգեն Ստեփանյանը կգլխավորեն պրոդյուսերների և դերասանների գիլդիաները ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |