Ավանդների փոխհատուցում կստանան միայն 86 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները![]() 7 նոյեմբերի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ կառավարությունը կփոխհատուցի միայն մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված՝ ԽՍՀՄ Խնայբանկում ավանդներ ներդրած ՀՀ քաղաքացիների գումարները: Առանց հերթի փոխհատուցում կստանան ազատամարտիկները, պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները և սահմանմերձ շրջաններում բնակվող այն քաղաքացիները, որոնց մշակվող տարածքները կրակի տակ են պահվում հակառակորդի կողմից: Ժառանգները չեն ստանա պետությունից փոխհատուցում, եթե փոխհատուցման իրավունք ունեցողը մահացել է նախքան 86 տարեկան դառնալը: Փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացու միակ ժառանգը համարվում է կինը կամ ամուսինը, որին պետությունը կհատկացնի գումարի միայն 50%-ը: Արտեմ Ասատրյանն ասել է, որ առաջիկա 3 ամիսներին ամբողջությամբ կվճարվեն մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցման գումարները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |