Հայ ու թուրք զինծառայողները հնարավոր է միասին ականազերծեն Սիրիան 7 նոյեմբերի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Սերբիայի և Չինաստանի զինվորականները կարող են մասնակցել Սիրիայում ականազերծման աշխատանքներին: Gazeta.ru-ի հաղորդմամբ, այս մասին է հայտնել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ֆոմինը: Ըստ Ֆոմինի, աշխատանքներին ներգրավելու համար բանակցություններ են տարվում նաև Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Թուրքիայի պաշտպանության նախարարությունների հետ: ՌԴ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Աբխազիան և Սերբիան միասին 1300 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիա: Հարցազրույցի ընթացքում Ֆոմինն անդրադարձել է նաև դաշնակից երկրների զինված ուժերի հետ համագործակցության ընդլայնմանը: «Մեծ ուշադրություն ենք հատկացնում Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգերի զարգացմանը: Մենք դիտարկում ենք այս երկրների բանակները՝ որպես տարածաշրջանում կայունության երաշխիքներ»,-ասել է նա: Ֆոմինը հավելել է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն անվճար վերապատրաստում է այս երկրների զինծառայողներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |