Տեխասում տղամարդն ահաբեկչության էր գնացել զոքանչի հետ վիճաբանության պատճառով![]() 7 նոյեմբերի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Տեխասի բապտիստական եկեղեցում տեղի ունեցած կրակոցների պատճառը կարող էր լինել Դևին Քելլիի ընտանեկան կոնֆլիկտը: Այդ մասին հայտնել է Տեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրիմեն Մարտինը: Նա հայտարարել է, որ զոքանչը, որը կանոնավոր կերպով այցելում էր Սազերլենդ Սփրինգսի բապտիստական եկեղեցի, սպառնալիքներ է ստացել Քելլիից: Հաջողվել է նաև պարզել, որ Քելլիի ընտանիքում բազմիցս են վիճաբանություններ եղել, նա մի քանի անգամ ծեծել է կնոջն ու խորթ որդուն, գրում է Լենտա.ռու-ն CNN հեռուստաալիքի վրա հղումով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրակոցների պատճառ է համարում Քելլիի հոգեկան խնդիրները: Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխասի նահանգի Սազերլենդ-Սփրինգս քաղաքի եկեղեցում ահաբեկչություն է իրականացվել: Ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել եկեղեցում, որի հետևանքով 26 մարդ զոհվել է, մոտ 20-ը՝ վիրավորվել: Կասկածյալը հայտնաբերվել է մահացած: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |