Սփեյսիի մասնակցությամբ ֆիլմը հանվել է կինոփառատոնից նրա դեմ մանկապղծության մեղադրանքի պատճառով![]() 7 նոյեմբերի 2017 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը հանվել է Կալիֆորնիայի AFI Fest կինոփառատոնի ցուցադրությունից դերասան Քևին Սփեյսիի շուրջ սեքսուալ բնույթի սկանդալի պատճառով, որն այդ ֆիլմում կատարում է դերերից մեկը: «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը հիանալի ֆիլմ է և ավելի քան արժանի է պատվավոր տեղի AFI Fest կինոփառատոնում: Սակայն, հաշվի առնելով դերասաններից մեկի դեմ ներկայացված մեղադրանքները, և, տուժածների հանդեպ հարգանքից դրդված, անտեղի կլիներ ֆիլմի մասնակցությունն այս տոնին»,-հայտարարել են Sony Pictures ստուդիայի մասնակիցները, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով: Նշվում է, որ ֆիլմի պրեմիերայի օրը չի փոխվել, այն էկրան կբարձրանա դեկտեմբերի 22-ին: Ավելի վաղ Sony Pictures-ը դիտարկում էր պրեմիերան հետաձգելու տարբերակը: Թրիլերի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը: Գլխավոր դերերում Սփեյսիից բացի նկարահանվել են Միշել Ուիլյամսն ու Մարկ Ուոլբերգը: Սփեյսին սկսել է սեքսուալ կախվածությունից բուժման կուրս անցնել ԱՄՆ կլինիկաներից մեկում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Netflix ընկերությունը հայտարարել է, որ խզում է գործակցությունը դերասան Քևին Սփեյսիիհետ, որին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ: Ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է ցանկացած համատեղ աշխատանքից դերասանի հետ: Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |