Հայաստանում 68%-ով կրճատվել է սմարթֆոնների արտադրությունը![]() 7 նոյեմբերի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին 9 ամսում Հայաստանում պլանշետային համակարգիչների արտադրությունը կրճատվել է 96%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 55 պլանշետ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի 1585-ի փոխարեն: Համակարգիչների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35,9%-ով. 2017-ին արտադրվել է 457 համակարգիչ, 2016-ին՝ 714: 68,4%-ով նվազել է նաև բջջային հեռախոսների արտադրությունը: Եթե նախորդ տարվա 9 ամիսներին արտադրվել է 1045 բջջային հեռախոս, ապա այս տարի այդ թիվը կազմել է 330: 2016 թվականից հայկական «Technology and Science Dynamics» ընկերությունը վաճառքի հանեց Armphone սմարթֆոնները: Ընկերությունը զբաղվում է նաև Armtab պլանշետների արտադրությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |