Ադրբեջանում պարեկային շներին կսովորեցնեն արձագանքել հայերեն խոսքին![]() 7 նոյեմբերի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում պարեկային շներին կվարժեցնեն արձագանքել հայերեն խոսքին: Այդ մասին ասել է Ադրբեջանի կինոլոգների կենտրոնի մարզիչ-կինոլոգ Մովժուդ Ասկերովը: Ըստ նրա, այժմ Կինոլոգների կենտրոնում շները վարժեցվում են ադրբեջաներեն լեզվով: Այսինքն, շները կատարում են ադրբեջաներենով տրված հրահանգները: Ասկերովը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է վարժեցնել շներին այնպես, որ նրանք արձագանքեն հայերեն խոսքին, գրում է 1news.az-ը femida.az-ի վրա հղումով: «Դա հիմնականում վերաբերում է պարեկային շներին, որպեսզի նրանք հայերեն խոսակցություն լսելիս կարողանան զգուշացնել զինվորներին, որ թշնամի է մոտենում», - ասել է նա: Նա նաև նշել է, որ նախկինում այլ երկրների բանակներում կամիկաձե շներ կային, որոնց օգտագործում էին թշնամու տեխնիկան ոչնչացնելու համար: Սակայն, ըստ նրա, ադրբեջանական բանակում այդպիսի շներ չկան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |