Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները դասադուլ են անում

Տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողները դասադուլ են անում

PanARMENIAN.Net - «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները նոյեմբերի 7-ի առավոտից դասադուլ են անցկացնում:

«Դասադուլին միացել է 300-400 ուսանող», -ասել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ուսանող Վահան Կոստանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Ուսանողի խոսքով` դասադուլն ու բողոքի ակցիան շարունակվում են ԵՊՀ «սև շենքի» մոտ և շատերը դրան չեն կարողանում միանալ, քանի որ համալսարաններում ուսանողների ելքն արգելելու համար փակում են դռները:

«Մենք կապվել ենք կրթության և գիտության նախարարության հետ ու պահանջել, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը գա մեզ հետ հանդիպման, եթե նախարարը չգա այսօր մինչև ժամը 13:00-ը, կմտածենք հետագա քայլերի մասին», - ասել էՎահան Կոստանյանն` ընդգծելով, որ իրենց նախաձեռնությանն ու դասադուլին միացել են նաև մի շարք դասախոսներ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Վերացվում են ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները:

Հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայության զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս: Օրենքի նախագծով՝ ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով, որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---