Լապշին. XXI դարի ֆաշիզմ՝ Բաքվի ԶԼՄ-ները «հաշվարկում են» ՌԴ առաջին դեմքերի հայկական արյան տոկոսը 7 նոյեմբերի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր LiveJournal-ում գրում է, որ ադրբեջանցիները, վրդովված լինելով այն փաստից, որ ՌԴ-ն պաշտպանում էր իր իրավունքները բանտարկության ժամանակ, իրենց ադրբեջանալեզու կայքերում սկսել են փնովել ՌԴ առաջին դեմքերին: Բլոգերը հավելել է, որ իր ադրբեջանցի ընկերները նմանատիպ հոդվածների հղումներ են տրամադրել իրեն: Լապշինը հավելում է, որ սկզբից փնովում էին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, իսկ հիմա հասել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ նրան բառացի անվանելով «ՌԴ հայ ԱԳ նախարար»: Եվ դա անում են միանգամայն պաշտոնական լրատվամիջոցները՝ Turan News-ն, օրինակ: «Հոդվածում հատուկ շեշտվում է Սերգեյ Լավրովի ազգությունը՝ չէ որ Ադրբեջանի վերաբերմունքը հայերի հանդեպ վաղուց է հայտնի: Այնպիսի տպավորություն է, որ ով առնչություն ունի հայ ժողովրդի հետ, արդեն իսկ հանցագործ է: Եվ դա տեղական ԶԼՄ-ները մտցնում են քաղաքացիների գլուխները՝ թշնամու կերպար ստեղծելով: Շատ է հիշեցնում Հիտլերի ռասայական տեսությունը հրեաների և սլավոնների վերաբերյալ, ինչպես նաև պետության բոլոր խնդիրները հրեաներին վերագրելու մոլուցքը»,-գրում է Լապշինը: Լապշինը հիշում է նաև, թե ինչպես էր իրեն հարցաքննող քննչական խմբի ղեկավար Վուղար Նասիբովը փորձում իրեն համոզել, որ ինքը՝ Լապշինը, հայ է, և այն հայի ապօրինի զավակը, որի հետ նրա մայրը ծանոթ է եղել Սվերդլովսկում սովորելու տարիներին՝ 1970-ին: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |