Mundo Deportivo. «Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո![]() 7 նոյեմբերի 2017 - 16:00 AMT PanARMENIAN.Net - «Ռեալը» մտադիր է գնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարին Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո՝ 2021-ին կամ ավելի շուտ: Մադրիդի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպել է Նեյմարի հոր և շփվել է ֆուտբոլիստի գործակալ Վագներ Ռիբեյրոյի հետ, գրում է eurosport-ը Mundo Deportivo-ի վրա հղումով: Բրազիլացի հարձակվողը գոհ է «ՊՍԺ»-ի տրամադրած պայմաններից, սակայն հեռանկարում կարող է համաձայնություն տալ «Ռեալ» տեղափոխվելուն: Նեյմարի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ գործում է մինչև 2022 թվականը: Փարիզեցիները ձեռք են բերել բրազիլացի ֆուտբոլիստին 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |