Մոսկվայում Բաղրամյանի կիսանդրին կբացեն ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները

Մոսկվայում Բաղրամյանի կիսանդրին կբացեն ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին ՌԴ Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում կբացվի Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, ծննդյան 120-ամյակի կապակցությամբ:

Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն:

Հայտնի հայազգի զորավարի կիսանդրու հեղինակը քանդակագործ Աշոտ Թադևոսյանն է, գրում է Rusarminfo-ն:

Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները ՌԴ ՌԾՈւ Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային օրինակելի նվագախմբի կատարմամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---