Sky Sports. Մոուրինյոն դժգոհ է ՄՅՈւ ղեկավարությունից և կարող է գլխավորել ՊՍԺ-ն

Sky Sports. Մոուրինյոն դժգոհ է ՄՅՈւ ղեկավարությունից և կարող է գլխավորել ՊՍԺ-ն

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է ՄՅՈւ ղեկավարությունից և կարող է գլխավորել ՊՍԺ-ն խաղաշրջանի ավարտին:

ՊՍԺ-ն արդեն հետաքրքրվել է Մոուրինյոյին նշանակելու հնարավորությամբ և արդեն շփվել է նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Մոուրինյոն դժգոհ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ իրականացնել Նեմանյա Մատիչի տրանսֆերն ու այդպես էլ չգնեց ամռանը չորրորդ ֆուտբոլիստին, հայտնում է Eurosport-ը Sky Sports-ի վրա հղումով:

Մոուրինյոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2019 ամառը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Մանկունիացիները 11 տուրից հետո երկրորդն են ԱՊԼ-ում 23 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---