Երևանի կենտրոնում բնակարանները թանկացել են, մյուս համայնքներում՝ էժանացել![]() 7 նոյեմբերի 2017 - 18:54 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, կենտրոնից բացի, Երևան քաղաքի բոլոր համայնքների բնակարանների գներն անկում են գրանցել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Արաբկիրում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ քառակուսի մետրի համար շուկայական միջին գինը նվազել է 4,1%-ով, Քանաքեռ-Զեյթունում՝ 5,8%-ով, Նոր Նորքում՝ 9,8%-ով, Ավանում՝ 5,6%-ով, էրեբունիում՝ 6,4%-ով, Շենգավիթում՝ 6,8%-ով, Դավթաշենում 9,1%-ով, Աջափնյակում՝ 9,8%-ով, Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ 5,8%-ով և Նուբարաշենում՝ 0,9%-ով: Կենտրոն համայնքում բնակարանների գինն աճել է 5,7%-ով՝ մեկ քառակուսի մետրի համար կազմելով 452.800 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 428.250 դրամի փոխարեն: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի գործարքների թիվը կազմել է 16.761։ Գործարքների միայն 36,6%-ը իրականացվել է Երևանում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |