ԱՄՆ-ը Վրաստանին $100 մլն ռազմական օգնություն կհատկացնի 7 նոյեմբերի 2017 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտնել է, որ ԱՄՆ-ն ավելի քան $100 մլն կհատկացնի երկրին՝ բանակում բարեփոխումներ իրականացնելու համար: Ռուսաստանյան «Վզգլյադ» կայքի փոխանցմամբ՝ Լևան Իզորիան այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յանոմ Քելիի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է գալիք շաբաթ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիի Վրաստան այցը: Երկրի պաշտպանության նախարարի խոսքով՝ ԱՄՆ-Վրաստան համագործակցությունը ռազմական ոլորտում նոր փուլ է թևակոխում: «Ամերիկայի ֆինանսական օգնությունը թույլ կտա ավելի ուժեղացնել Վրաստանի պաշտպանությունը»,-ասել է նա: Ավելի վաղ Լևան Իզորիան հայտնել էր, որ ԱՄՆ-ում վրացի զինծառայողների վերապատրաստման նոր ծրագիր է մեկնարկում: Ամերիկացիները կվերապատրաստեն ոչ միայն վրացի խաղաղապահներին, այլ նաև շարքայիններին: Կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն կզբաղվի նաև վրացական բանակի տրանսֆորմացիայով՝ խորհրդային զենքը փոխարինելով ամերիկյանով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |