Ջիգարխանյանն ապահարզանի համար դատարան է դիմել![]() 8 նոյեմբերի 2017 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան և իր ղեկավարած թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանն ապահարզանի հայցով դիմել է դատարան՝ դատավարությունը կսկսվի նոյեմբերի 9-ին: Այդ մասին հայտնել է Մոսկվայի Կունցևոյի շրջանի դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան: «Ջիգարխանյանն ապահարզանի հայցով դիմել է դատարան: Թիվ 202 դատական տեղամասը զրույց կանցկացնի հայցով նոյեմբերի 9-ին»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին: 82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից, հայտարարելով, որ բաժանվելու է, և փախավ ՌԴ-ից: Ոստիկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել կնոջ վրա գրանցված բնակարան։ Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել էր Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը հեռացել է երկրից՝ հետապնդումից վախենալով: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |