Ֆրանսիայի դատարանը մերժել է Բաքվի՝ Ադրբեջանը բռնապետություն անվանած լրագրողների դեմ հայցը 8 նոյեմբերի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական դատարանը հրաժարվել է ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայցն ըննդեմ ֆրանսիացի լրագրողներ Էլիզ Լյուշեի և Լորան Ռիշարի, որոնք Ադրբեջանը բռնապետություն են անվանել: Լյուշեն 2015-ի սեպտեմբերին France 2-ում իր վերլուծական ծրագրում հայտարարել էր, որ «Ադրբեջանում իշխում է աշխարհի ամենադաժան բռնապետներից մեկը», իսկ Ռիշարը France Info ռադիոյին տված հարցազրույցում Ադրբեջանը բռնապետություն էր անվանել, գրում է Current Time-ը: Հարցազրույցից առաջ, 2014-ի մայիսին Ռիշարը Բաքու էր մեկնել նկարահանելու խավիարային դիվանագիտությանն առնչվող ռեպորտաժ՝ ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ ոչ ֆորմալ կապեր հաստատելու Ադրբեջանի իշխանությունների փորձերի մասին: Լրագրողն ու օպերատորը ձերբակալվել էին, իսկ ոստիկանությունն առգրավել էր հիշողության քարտը: Հայցորդը պահանջում էր, որ լրագրողներն իրենց խոսքերի համար տուգանվեն 12.000 եվրոյով, իսկ նյութերը, որտեղ խոսվում է Ադրբեջանի մասին որպես բռնապետության, հանվեն եթերից: Նյութական վնասի հատուցման հայցը Բաքուն, սակայն, որոշեց չներկայացնել և պահանջել 1 եվրո խորհրդանշական հատուցում: Սակայն դատարանը մերժեց դիմումը: Դատարանում որպես պաշտպանության վկաներ ելույթ ունեցան Լեյլա և Արիֆ Յունուսները, որոնք դատապարտվել էին Ադրբեջանում և ստիպված եղան հեռանալ երկրից, ինչպես նաև լրագրող Աքիլ Հալիլը, որը հեռացել է Ադրբեջանից 2008-ին: Լորան Ռիշարը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ գոհ է որոշումից. «Հաստատվեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող գրաքննության դիմել իրենց երկրից դուրս: Դա լավ որոշում է և հզոր ազդակ Բաքվին, որ արտերկրում իրենք չեն կարող գործել ինչպես իրենց երկրում»: 2017-ի մամուլի ազատության վարկանիշում Ադրբեջանը 162-րդ տեղում է 180 երկրների շարքում, ինչը նշանակում է, որ այդ երկրում լրագրողները մեծ սահմանափակումներով են աշխատում: Զեկույցի հեղինակներն Ալիևին անվանում են «մամուլի ազատության թշնամի»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |