HBL. Հայ երեխաներն ավելի ներդաշնակ են զարգանում՝ դպրոցում շախմատ ուսանելով![]() 8 նոյեմբերի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոր սերնդի ձևավորման և բնավորության զարգացման գործում մեծապես կարևորվում է դպրոցներում շախմատի դասավանդումը: Այդ մասին հոդված է հրապարակել Ֆինլանդիայի խոշորագույն Hufvudstadsbladet (HBL) թերթը: «Հայ երեխաները դրա շնորհիվ ավելի ներդաշնակ են զարգանում, ինչը հաստատում են Դանիայի և Վենեսուելայի հետազոտությունները երեխայի կենտրոնացման և մտավոր կարողությունների վրա շախմատի ազդեցության մասին»,-ասվում է հոդվածում, հայտնում է Rusarminfo-ն: Պարբերականը նշում է, որ 2011-ին Հայաստանն առաջինը աշխարհում շախմատը որպես պարտադիր առարկա ներդրեց դպրոցներում՝ տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններում: «Սակայն երեխաներից շատերն ավելի վաղ են ծանոթանում մարզաձևին, քանի որ ծնողները նրանց տանում են մասնգիտացված դպրոցներ: Երևանի այդպիսի դպրոցներից մեկում 5-16 տարեկան 200 աշակերտ կա: Այդպիսի մասնագիտացված դպրոցները Երևանում 12-ն են, բոլորը ֆինանսավորվում են քաղաքապետարանի կողմից»,-գրում է թերթը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |