Հայաստանում մասնավոր օդաչուների կպատրաստեն 8 նոյեմբերի 2017 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այսուհետ հնարավոր կլինի մասնակցել մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացների: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում այսուհետ հնարավորություն է ընձեռվում մասնակցել շուրջ 3 ամիս տևողությամբ մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացներին և ստանալ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL): Դեռևս 2017 թվականի հունիս ամսին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ինքնաթիռներ արտադրող ամերիկյան Piper ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Դրյու Մակիվենի և ԱՊՀ երկրներում Piper ընկերության պաշտոնական ներկայացուցիչ, SimAvia ընկերության տնօրեն Սիմոն Մնոյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել էր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը: Ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ կատարած աշխատանքների արդյունքում, այսօր արդեն ստեղծվել են համապատասխան պայմաններ դասընթացներն իրականացնելու համար: Մասնավորապես, «Ավիաուսումնական կենտրոնը» համալրվել է ամբողջովին նոր համակարգչային վարժասարքերով, ինքնաթիռների թռիչքների նմանակման վարժասարքով և Piper PA-28-181 Archer III տիպի օդանավով, որով ուսանողները հնարավորություն կունենան ուսումնական թիռչքներ իրականացնել Հայաստանի տարածքում: ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, խոսելով ծրագրի մասին, նշել է, որ այն կդառնա համակարգ ստեղծող և որը պահանջված կլինելի և՛Հայաստանում, և՛ տարածաշրջանում: Սերգեյ Ավետիսյանը շեշտել է նաև այն, որ SimAvia ընկերությունն ԱՊՀ-ում վաճառված յուրաքանչյուր Piper տիպի օդանավի դիմաց Երևանի ուսումնական կենտրոնում դասընթացին անվճար մասնակցելու հնարավորություն կընձեռի, որը ծրագրի համար լրացուցիչ խթան կդառնա: ԱՊՀ երկրներում Piper ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոն Մնոյանը, կարևորելով ծրագրի մեկնարկը, նշել է, որ ոչ հեռավոր ապագայում ուսումնական կենտրոնը օրինակ կդառնա որակյալ օդաչուների պատրաստաման առումով. «Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում ենք մասնավոր օդաչունների պատրաստման ծրագիրը, որը նախատեսում ենք Հայաստանի, Ռուսաստանի և աշխարհի բոլոր շուկաների համար»: Piper ընկերության վաճառքի գծով փոխնախագահն իր ուրախությունն է հայտնել ծրագրին մասնակից լինելու համար և նշել, որ 80 տարի է, ինչ Piper ընկերությունը զբաղվում է օդանավերի արտադրությամբ և ամբողջ աշխարհում հայտնի է իր գործունեությամբ, հայտնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը: Մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացի իրականացումը նոր նախադրյալներ կստեղծի Հայաստանում՝ միտված ընդհանուր նշանակության և փոքր ավիացիայի զարգացմանը: Այն հայ մասնագետների համար կստեղծի հնարավորություն՝ իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելու նաև օտարերկրյա դիմորդներին: Ծրագիրը կխթանի նաև ՀՀ-ում ներգնա զբոսաշրջության զարգացումն և տնտեսության աճը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |