ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է մինչև 2017-ի վերջը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել 8 նոյեմբերի 2017 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մինչև 2017-ի ավարտը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կազմակերպել: «Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած գագաթնաժողովի արդյունքները՝ համանախագահները մտադիր են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ համանախագահներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն ԱԳ նախարարների հետ: Այժմ ՌԴ-ն ներկայացնող համանախագահը, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին, աշխատում է այդ հանդիպման տեղն ու օրը որոշելու վրա»,-ասել են գերատեսչությունում, հայտնում է ԱՊԱ-ն: ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի շրջանակում: Նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |