Կոնստանտին Զատուլին. Ես հիասթափված եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողություններից

PanARMENIAN.Net - Այլ երկրների համեմատ, որտեղ գործել է ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունը, Հայաստանում ձեռնարկվել էին բոլոր գործուն միջոցները ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով, եթե համեմատելու լինենք Հայաստանում կայացած նախագահական ընտրություններն, ասենք, Սերբիայում կայացած ընտրությունների հետ, ապա Հայաստանում դրանք ավելի լավ էին կազմակերպված: «Սակայն ամենամեծ խախտումներից մեկը ես համարում եմ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իր հաղթանակի մասին: Դեռեւս չի ավարտվել քվեարկությունը, չի սկսվել քվեների հաշվարկը ԿԸՀ-ում, իսկ նա արդեն ասել է, թե հավաքել է ձայների 99 տոկոսը: Ես գտնում եմ, որ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը չի կարող նման հայտարարություններ անել: Ես վաղուց եմ ճանաչում եւ հարգում Լեւոն Տեր-Պետրոսյանին, ուստի չափազանց հիասթափված եմ նրա կողմնակիցների գործողություններից: Փաստորեն Հայաստանի առաջին նախագահը դարձավ ագրեսիայի աղբյուր եւ երկիրը հասցրեց հիստերիայի, ինչը պատիվ չի բերում իրեն»,-ընդգծել է Զատուլինը: Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Լ.ՏերՊետրոսյանը հասցրեց կեղտ շպրտել նախագահության բոլոր թեկնածուների վրա «Ես չեմ կարծում, թե նա շահում է, ժողովրդի մի մասը հանելով մյուսի դեմ: Նա միշտ լուրջ քաղաքական գործիչ է եղել, սակայն նրա այսօրվա քայլերը մտավախություն են առաջացնում եւ հիասթափեցնում են»,-ընդգծել է ՌԳ Պետդումայի պատգամավորը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---