Հայաստանը նոյեմբերին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է![]() 8 նոյեմբերի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է նոյեմբերին ռուսաստանցիների կողմից ամենապահանջված ուղղությունների ցանկում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը: Tutu.ru ճանապարհորդական կայքի վարկանիշի համաձայն՝ առաջին տեղում Մոլդովան է, երրորդում ՝ Ուզբեկստանը: Կայքի փոխանցմամբ՝ վերջին շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ռուսաստանցիների շրջանում աճել է երկու անգամ: 2016-ի նոյեմբերին ռուսաստանցիների՝ ամրագրած ավիատոմսերի քանակով մեր երկիրը 6-րդ տեղում էր: Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22,7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 231.909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12,5%-ով: Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-սեպտեմբերին կազմել էր 1 922 183 մարդ, որը 24%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |