Իսրայելական ընկերությունը մեղադրել է Apple-ին իր տեխնոլոգիան գողանալու մեջ 8 նոյեմբերի 2017 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական ստարթափը մեղադրել է Apple-ին իր արտադրած սմարթֆոնի տեսախցիկի տեխնոլոգիան գողանալու մեջ: BBC-ի փոխանցմամբ՝ Թել Ավիվում տեղակայված Corephotonics ընկերության հայցն ընդդեմ Apple-ի Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի դաշնային դատարանում է: Corephotonics-ը $50 մլն կապիտալ ունեցող ընկերություն է, որը մշակել է dual տեսախցիկի տեխնոլոգիան սմարթֆոնների համար: Ըստ ընկերության՝ տեխնոլոգաին կիրառվել է iPhone 7 Plus-ի և iPhone 8 Plus-ի մեջ՝ առանց հեղինակային իրավուքների ձեռքբերման: Ընկերության ղեկավար Դևիդ Մենդլովիչի խոսքով՝ իրենք նախկինում Apple-ին համագործակցություն առաջարկել են, վերջինս գնահատել է տեխնոլոգիան, սակայն մերժել է դրա համար արտոնագիր ձեռք բերելու առաջարկը: Apple ընկերությունն արտադրում է իր սեփական dual տեսախցիկները, որոնք չեն իջեցնում նկարի որակը zoom անելուց հետո: Ընկերությունից այս առիթով դեռևս մեկնաբանություն չկա, գրում է ԶԼՄ-ն: Corephotonics ընկերությունը գործակցում է Samsung Ventures, Foxconn, MediaTek ընկերությունների հետ, որոնցից նա $15 մլն ներդրում է ունեցել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |