BBC. Ադրբեջանում չքավոր խավերը զրկվել են փաստաբանական պաշտպանությունից 9 նոյեմբերի 2017 - 12:13 AMT PanARMENIAN.Net - 2018-ի հունվարի 1-ից Ադրբեջանում, որի բնակչությունը մոտ 10 մլն է, քաղաքացիներին դատարաններում կկարողանան ներկայացնել Փաստաբանների միակ կոլեգիայի անդամները, որոնք ընդամենը 905-ն են: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Քաղաքացիական դատավարական օրենսգրքում, վարչական օրենսգրքում և Փաստաբանների ու փաստաբանական գործունեության մասին օրենքում Միլի մեջլիսի ընդունած փոփոխությունները: Ադրբեջանում վաղուց արդեն քրեական գործերում պաշտպանությունը կարող են իրականացնել միայն Կոլեգիայի անդամ փաստաբանները, այժմ դրան միացան նաև քաղաքացիական գործերը: Այսպիսով, երկրում գրեթե ամբողջությամբ վերացվել է ներկայացուցչության ինստիտուտը, գրում է BBC-ին: Ըստ Ադրբեջանի վիճակագրական ծառայության, երկրի բնակչությունը 9,8 մլն է, իսկ փաստաբանների կոլեգիայում 905 անդամ կա՝ Ղազախի շրջանում 96.000 բնակչությանը բաժին է ընկնում Փաստաբանների կոլեգիայի ընդամենը 2 անդամ: Ընդ որում, ըստ իրավապաշտպան Սամեդ Ռահիմլիի, Կոլեգիայի անդամներից շատերը չեն զբաղվում փաստաբանական գործունեությամբ: Այսպիսով փաստաբանական պաշտպանությունից են զրկվում ամենաչքավոր խավերը, քանի որ փաստաբանների պակասը մեծ պահանջարկ կձևավորի: «Ուստի կաճեն նրանց ծառայությունների դիմաց վճարումները, և դրանք բոլորին հասանելի չեն լինի: Այսպիսով այս որոշումը կազդի ամենաաղքատ և անպաշտպան խավերի վրա»,-ասել է Ռահիմլին: Ծանրաբեռնվածությունը կազդի նաև փաստաբանների աշխատանքի որակի վրա: Բացի այդ, ինչպես գրում է պարբերականը Փաստաբանների կոլեգիան մենաշնորհ է ստանում: Փոփոխությունների պաշտոնական հիմնավորումը ծառայությունների որակի բարելավումն է, ոլորտից ոչ պրոֆեսիոնալներին դուրս մղելը, սակայն, ըստ իրավապաշտպանների, կան նաև այլ պատճառներ՝ փոփոխությունները կդժվարացնեն ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերը: 2000-ին նմանատիպ փոփոխություններ են կատարվել մեղադրող կողմին առնչվող քրեական օրենսգրքում, իսկ 2013-ից տուժող կողմը ևս զրկվեց պաշտպանությունից Կոլեգիայի անդամ չհանդիսացող անձի կողմից: Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների մասին հայտնում են բազում միջազգային կազմակերպություններ: «Սեփականության միջազգային վարկանիշում», օրինակ, Ադրբեջանը 115-րդն է 127 երկրի թվում, իսկ Freedom House-ի «Ազատության վիճակն աշխարհում» վարկանիշում 188-րդն է 210 երկրից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |