Հայկական ընդդիմությունը պահանջում է եւս մեկ անգամ նախագահական ընտրություններ անցկացնել20 փետրվարի 2008 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին եւ պահանջում է եւս մեկ անգամ անցկացնել ընտրությունները: «Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածուի շտաբը չի ճանաչում ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, չորեքշաբթի ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքին Երեւանի կենտրոնում: «Քվեարկության ընթացքում կոպիտ խախտումներ են թույլ տրվել, ֆիզիկական ուժ եւ հոգեբանական ճնշում է գործադրվել»,- ընդգծել է նա:Նրա խոսքերով, հիմնական կեղծիքները թույլ են տրվել ձայների հաշվարկի ժամանակ, մասնավորապես, շատ ընտրատեղամասերում հովհարային անջատումներ են եղել եւ այդ փաստերով Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք բազմաթիվ արձանագրություններ են կազմել: «Մենք նոր ընտրություններ ենք պահանջում: Համազգային շարժումը շարունակվելու է արդարության հաստատման եւ ժողովրդին իշխանությունը վերադարձնելու համար»,- հայտարարել է Փաշինյանը: Նա հավաստել է, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը մինչեւ վերջ: «Մեր պայքարը շարունակվելու է, մենք նախագահ ենք ընտրել, ում անունն է Լեւոն Տեր-Պետրոսյան»,- ընդգծել է Փաշինյանը: Նշենք, որ տարբեր տվյալներով, հանրահավաքին մասնակցում է 10 հազ.-ից 50 հազ. մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |