Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 56 %-ով 9 նոյեմբերի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Կոնյակը 2017 թվականի առաջին 9 ամիսներին ամենաշատ արտադրված ալկոհոլային խմիչքն է Հայաստանում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 21,134 մլն լիտր կոնյակ է արտադրվել, ինչը 56,5 %-ով ավել է 2016-ի նույն ժամանակահատվածի 13,503 մլն լիտրից: Աճել է նաև գինու՝ 36%-ով, գարեջրի՝ 10%-ով և շամպայնի՝ 11%-ով, արտադրությունը: Հունվար-սեպտեմբերին այս խմիչքների արտադրության ծավալները կազմել է համապատասխանաբար՝ 5,872 մլն լիտր, 17,766 մլն լիտր և 320,800 լիտր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29%-ով նվազել են օղու արտադրության ծավալները. 2016-ին արտադրվել է 5,603 մլն լիտր, իսկ 2017-ին՝ 3,945 մլն լիտր: Վիսկիի արտադրությունը նույնպես նվազել է՝ նախորդ տարվա 9 ամիսների 1,083 մլն լիտրի փոխարեն այս տարի 876,000 լիտր կազմելով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |