Hellomagazine. Մալկովիչի հետքերով՝ Երևան այցելելու 5 պատճառ 9 նոյեմբերի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ոգեշնչող տեսարաններ, համեղ ուտեստներ, թև տվող խմիչնքեր՝ այս ամենը Հայաստան այցելելու ծանրակշիռ պատճառներ են, ինչպես դա վերջերս արեց Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը:Այդ մասին գրում է ռուսական Hellomagazine պարբերականը՝ ներկայացնելով Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ: Որպես առաջին պատճառ նշվում է քաղաքի ճարտարապետությունը:
«Այստեղ չկա միասնական ճարտարապետական պատկեր: Դա բացատրվում է նրանով, որ Երևանը, որը հիմնավել է Հռոմից 29 տարի առաջ, իր գոյության ընթացքում բազմիցս է քանդվել ու նորից կառուցվել: Երևանը կոնտրաստ ճարտարապետության քաղաք է՝ սև քարից պատմական կառույցներն Երևանում վարդագույն տուֆից կառուցված համեմատաբար նոր շենքերի հարևանությամբ են գտնվում, իսկ ժամանակակից ապակյա բիզնես-կենտրոնները վեր են խոյանում քանդման ենթակա տների կողքին»,-ասվում է հրապարակման մեջ: Երևան այցելելու երկրորդ պատճառը քաղաքում ամեն ճաշակի երաժշտությունն է՝ ջազ, Ազնավուր, Քանյե Ուեսթ և System of a Down: Երրորդ պատճառն, ըստ ամսագրի, կերակուրն է:
«Խոհանոցը բնակիչների բնավորության իդեալական արտացոլանք է՝ նույնքան բազմազան ու տարբեր, ավանդական , բայց ընդունող ժամանակակից գաստրոնոմիական հովերը»,-գրում է հեղինակը: 4-րդ պատճառը կոնյակն է: «Չէ որ կոնյակն այս ժողովրդի համար զուտ խմիչք չէ, այլ մշակույթի և պատմության մաս»,-գրում է պարբերականը: 5-րդ պատճառն, ըստ ամսագրի, այն է, որ Երևանի մերձակայքում են գտնվում այն վայրերը, որոնք յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է այցելի կյանքում գոնե մեկ անգամ՝ Խոր Վիրապ, Սևան, Գառնի, Գեղարդ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին |