Բոստոնահայ գիտնականները դահուկի արդյունաբերությունը հեղափոխող նոր տեխնոլոգիա են զարգացրել![]() 9 նոյեմբերի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Բոստոնի երկու հայ գիտնականներ Verispellis Skis դահուկների և սնոուբորդի արտադրության տեխնոլոգիա են մշակել, որը կարող է փոխել դահուկասպորտի զարգացման ուղին: The Armenian Weekly կայքի փոխանցմամբ՝ գիտնականներն առաջարկում են նիթինոլ կիրառել, որը կօգնի դահուկին «հարմարվել» ջերմաստիճանին: Կայքի փոխանցմամբ՝ տեխնոլոգիան ջերմաստիճանի տատանումների հետևաքով ձևափոխվող դահուկը կվերադարձնի իր նախկին տեսքին: «Նորարարությունը կարող է ամբողջությամբ փոխել 1980-ականների վերջի և 90-ականներին սկզբի դահուկի արտադրության տեխնոլոգիան: Ավանդական նյութերից պատրաստվող դահուկի մեջ տեխնոլոգիան տեղադրելով հնարավոր կլինի համապատասխանեցնել այն օդի ջերմաստիճանին՝առանց վնասելու»,-գրում է կայքը: Տեխնոլոգիայի հեղինակներից Արա Նազարյանն ասում է, որ նիթիլոնը նախկինում կիրառել են մի շարք կենսաբժշկական նախագծերում: «Լինելով դահակուսապորտի սիրահար, գաղափար առաջացաված տեխնոլոգիան կիրառել այստեղ»,-ասում է Նազարյանը: Նոր մեխանիզմը թույլ է տալիս տիրոջը դահուկի կարգավորումներն անել սմարթֆոնի միջոցով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |