Եվրոպացի դիտորդներ. Հայաստանի ընտրությունները հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին20 փետրվարի 2008 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Հայաստանում անցած նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանում են Հայաստանի կողմից ստանձնած միջազգային չափանիշներին, սակայն հետագա բարեփոխումների անհրաժեշտություն կա: Այդ մասին ասվում է դիտորդների միջազգային առաքելության համատեղ հայտարարության մեջ, որի մեջ մտնում են ԺՀՄԻԳ/ ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրախորհրդարանը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի իշխանությունները իրական ջանքեր են գործադրել նախկին խորհրդարանական ընտրություններին թույլ տված սխալները շտկելու համար: «Սակայն բնակչության շրջանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության պակաս կա, ինչպես նաեւ բացակայում է պետության եւ կուսակցությունների գործառույթների հստակ տարանջատումը: Քվեների հաշվարկման գործընթացը չի նպաստել մասնակիցների շրջանում կասկածների նվազեցմանը: Մեծ թվով հայեր մասնակցեցին ակտիվ եւ մրցակցային ընտրություններում` ընտրություն կատարելու իրական քաղաքական այլընտրանքների միջեւ»,- հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Ան-Մարի Լիզանը:Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության զեկույցի ամբողջական տեքստը անգլերեն լեզվով ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |