Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ է պարունակում տարածաշրջանի հայ համայնքի համար![]() 10 նոյեմբերի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև սրվող հակամարտությունը և դրա հետևանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ և ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել: Լիբանանի ճգնաժամը սկսվել է սունի Սաուդյան Արաբիայի և շիա Իրանի հակամարտության հետևանքով: Էլ Ռիադն արդեն կարգադրել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը, ինչը վերլուծաբանները բացասական նշան են համարում: «Մենք լավ հարաբերություններ ունենք վարչապետ Հարիրիի և Լիբանանի կառավարության հետ և չեմ ակնկալում որ մեր հարաբերությունները կփոխվեն: Մենք կոչ ենք անում խուսափել այդ շրջանում իրավիճակը սրելուց», - ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Արձագանքելով ճգնաժամին ԱՄՆ-ի՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն ընդգծել է, որ Լիբանանում հնարավոր պատերազմը ոչ միայն փախստականների նոր հոսք կառաջացնի այլև կաջակցի ահաբեկչական կազմակերպությունների հզորացմանը, մինչդեռ երկրի քրիստոնյա համայնքները կարող են պարզապես վերանալ: Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքը միշտ տուժել է տարբեր ուժերի բախումների պատճառով, հայտնվելով հակամարտող կողմերի միջև, «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նշել է Իրաքի քրիստոնյա, հայ մոր և ասորի հոր դուստր, միանձնուհի մայր Օլգան.«Այսպես, երբ Իրաքի քրդերն անկախություն հռչակեցին, նրանք սկսեցին պայքարել Իրաքի պետության դեմ, իսկ մենք՝ քրիստոնյաներս, ինչպես միշտ նրանց միջև տուժեցինք»: Մայր Օլգայի խոսքով, ԻՊ ահաբեկիչների և այլ հակամարտությունների պատճառով տարածաշրջանի քրիստոնյա համայնքները բնաջնջվում են, ինչն անընդունելի է, չէ՞ որ հենց Մերձավոր Արևելքից է քրիստոնեությունն աշխարհով մեկ տարածվել. «Հայերը, ասորիները, խալդերը բոլորս առաջին դարի քրիստոնյա ենք»: Ըստ մայր Օլգայի, Մերձավոր Արևելքը, որն անցյալում քրիստոնյա տարածաշրջան էր, չպետք է զրկվի իր քրիստոնյա համայնքներից և այդ հարցում դեր ունի ողջ երկրագնդի մարդկությունը,: Նա կոչ է անում բոլորին՝ օգնել տեղի քրիստոնյաներին.«Յուրաքանչյուրը չէ, որ կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կամ քաղաքական ձայն բարձրացնել, սակայն, յուրաքանչյուրը կարող է աղոթել: Մեր բոլոր եկեղեցիներն ունեն նահատակներ, այնպես որ բոլորս կարող ենք դիմել նրանց և աղոթել, որ Մերձավոր Արևելքի մեր եկեղեցիները դիմակայեն»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |