Սպիտակ տուն. Պուտինն ու Թրամփը չեն հանդիպի![]() 10 նոյեմբերի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վիետնամում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում չի կայանա: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ համաձայնեցումը դեռ շարունակվում է, վերջնական հստակություն դեռ չկա: Կրեմլն ու Վաշինգտոնը չէին բացառում, որ նախագահները կարող են հանդիպել նոյեմբերի 10-11-ը Վիետնամում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում: Պուտինն արդեն Վիետնամում է, նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում Ճապոնիայի վարչապետի, Չինաստանի, Վիետնամի, Ֆիլիպինների ղեկավարների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե հնարավոր բանակցությունները Պուտինի հետ կարևոր են, ըստ նրա, Մոսկվան կարող է նպաստել Փհենյանի հանդեպ ճնշման սաստկացմանը:Վերջին անգամ նախագահները հանդիպել են հուլիսին Գերմանիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |