Apple-ը խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի![]() 10 նոյեմբերի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Apple կորպորացիան խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի, որոնց պատճառով սմարթֆոնը դադարում է արձագանքել հպումներին ցուրտ եղանակի ժամանակ: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շտկել այդ թերությունը: Ընկերությունն անդրադարձել է ստեղծված վիճակին միայն այն ժամանակ, երբ այդ մասին գրել է Reddit-ի օգտատերը, որին միացել են մյուս օգտատերերը: Խնդիրն այն է, որ սմարթֆոնի էկրանը դադարում է արձագանքել հպումներին, երբ փողոցում օդի ջերմաստիճանը զրոյին մոտ է, գրում է Lenta.ru-ն The Loop-ի վրա հղումով: «Դեպքեր են հայտնի, երբ iPhone X-ի էկրանը ժամանակավորապես չի արձագանքում հպումներին, երբ կտրուկ անցում է կատարվում ցուրտ միջավայր: Մի քանի վայրկյան անց էկրանը կրկին վերականգնում է իր գործառույթը: Խնդիրը կշտկվի սմարթֆոնի հաջորդ թարմացումներում»,-ասել են ընկերությունում: Նոյեմբերի սկզբին Apple-ը զգուշացրել էր, որ iPhone X-ի դիսփլեյը կարող է խամրել, եթե էկրանի վրա տևական ժամանակ բաց էր բարձր կոնտրաստության վառ պատկեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |