Նոյեմբերի 11-ին` համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ Երևանում![]() 10 նոյեմբերի 2017 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակում ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր և թփեր: Մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները կբերվեն պատշաճ տեսքի: Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |