Իբրահիմովիչ. Չեմ վերադառնա Շվեդիայի հավաքական10 նոյեմբերի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացառել է Շվեդիայի հավաքական վերադառնալու հնարավորությունը, եթե թիմը մասնակցի ԱԱ-2018-ին: «Ես չեմ մտածում Շվեդիայի հավաքականի կամ աշխարհի առաջնության մասին: Ինձ ավելի մտահոգում է իմ շուտափույթ վերադարձը: Ազգային թիմի հետ իմ պատմությունն ավարտված է: Գուցե, կարող էի ավելին անել հավաքականի համար, գուցե՝ ոչ, բայց այդ պատմությունն արդեն մոտենում է ավարտին»,-ասել է նա, հայտնում է eurosport-ը Sky Sport Italy-ի վրա հղումով: Իբրահիմովիչն ասել է, որ լավ կլինի, եթե Շվեդիան մասնակցի աշխարհի առաջնությանը: «Հիմա, երբ ես թիմում չեմ, հավաքականի հանդեպ ճնշումը նվազել է, ակնկալիքներն ավելի քիչ են: Երբ ես թիմում էի, թիմից հաղթանակներ էին ակնկալում աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում: Ինձ թվում է, առանց ինձ ամեն ինչ փոխվել է, թիմն առանց լարվածության է խաղղում, քանի որ կորցնելու բան չունի: Եթե ես իմ եսին տուրք տայի, կասեի, թե ինձ հետ Շվեդիան ավելի ուժեղ կլիներ, բայց հավաքականը լավ է խաղում: Թիմը երկրորդն է բարդ խմբում և շանս ունի մասնակցելու անցումային խաղերին»,-ասել է Իբրահիմովիչը: Նոյեմբերի 10-ին Շվեդիան կխաղա Իտալիայի հետ առաջին անցումային խաղում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |