ԼՂ հիմնախնդիրը` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում![]() 10 նոյեմբերի 2017 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Ժնևում տևական դադարից հետո կայացած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի նշանակալի արդյունքն է: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով Վիեննայում նոյեմբերի 9-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Նա հավելել է, որ համանախագահները հուսով են, որ մինչև տարեվերջ կայանալիք համանախագահների հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ արդյունավետ կլինի, գրում է Sputnik Արմենիան: Լուկաշևիչը հայտարարել է նաև, որ կողմերը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը: Լուկաշևիչը կարևորել է, որ գագաթնաժողովի արդյունքում կողմերը պայմանավորվել են խթանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: «Հուսով ենք, որ Ժնևի հանդիպման ժամանակ արձանագրված կառուցողական մթնոլորտը բանակցություններում կպահպանվի»,-ասել է Լուկաշևիչը: Նա հավելել է, որ ՌԴ-ն, եռյակ համանախագահների հետ միասին, կշարունակի աջակցել կողմերին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բանակցային փոխադարձաբար ընդունելի հիմք մշակելու գործում: Նիստին մասնակցել են Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆանո Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ):Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Նիստին ներկա են եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և բարձր մակարդակով պլանավորման խմբի գնդապետ Հանց Լամպալցերը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |