Իրաքում ԻՊ հետ կապված 200 ադրբեջանցի կին է ձերբակալվել![]() 10 նոյեմբերի 2017 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Իրաքի բանակը 512 ռուսաստանցի և 200 ադրբեջանցի կանանց է ձերբակալել՝ «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով: Այդ մասին հայտարարել է իրաքցի պատգամավոր Վիան Դահիլը: «512 ռուսաստանցի կին է ձերբակալվել և 200 ադրբեջանցի՝ նրանք բանտ են ուղարկվել որպես ԻՊ անդամներ»,-գրել է խորհրդարանականն իր Twitter-ում: Չի նշվում, թե որտեղ են ձերբակալվել կանայք և որ ժամանակահատվածի տվյալների մասին է խոսքը: Աղբյուրն Իրաքի պաշտպանության նախարարությունում իր հերթին հայտարարել է, որ 512 ռուսաստանցի կանանց ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ձերբակալվածներ կան, բայց նրանք անհամեմատ քիչ են և տարբեր ազգությունների կանայք են»,-ասել է աղբյուրը: Ըստ նրա, Մոսուլի համար ճակատամարտում Իրաքի բանակին չհանձնված ԻՊ անդամները սպանվել են ավիահարվածների ընթացքում: Մոսուլն ազատագրվել է 2017-ի հուլիսին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում գործող «Ջեբահթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման կազմում բազում ադրբեջանցիներ կան: Ավելին, ոմանք նաև դաշտային հրամանատարներ են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |