Netflix-ը Ռոմանովների կործանման մասին սերիալ կնկարահանի![]() 10 նոյեմբերի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Netflix-ը թանկարժեք սերիալ է նկարահանում Ռոմանովների արքայատոհմի կործանման մասին, որը կոչվում է «Վերջին արքաները»: Ընկերությունը գնել է բազմասերիանոց ֆիլմի նկարահանման իրավունքները Nutopia կինոընկերությունից: Սերիալը 6 էպիզոդ կունենա: Նախատեսվում է հեռարձակումը սկսել 2018-ին, պրեմիերայի հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է ՌԻԱ Նովոստին Deadline պորտալի վրա հղումով: Ինչպես գրում է պորտալը, սերիալը կմիավորի վավերագրական քրոնիկոնն ու իրադարձությունների շարադրումը: Սերիալը կներկայացնի Ռոմանովների արքայատոհմի անկումն ու Նիկոլայ Երկրորդի և արքայական ընտանիքի մահվան պատմությունը: Ավելի վաղ Ռուսաստանում մեծ հանրային արձագանք ստացավ «Մաթիլդա» ֆիլմը Նիկոլայ Երկրորդի երիտասարդ տարիների մասին, երբ նա տարված էր բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |