Մխիթարյան. Գեղեցիկ թիմային խաղ էր, հաճելի էր գոլի հեղինակ դառնալ![]() 10 նոյեմբերի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքայն էջում անդրադարձել է Հայաստան-Բելառուս խաղին և տեղեկացրել է, որ իր մասին փաստագրական ֆիլմը եթերում կլինի նոյեմբերի 16-ին: «Նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանում էի՝ հավաքականի կազմում: Գեղեցիկ թիմային խաղ էր, հաճելի էր գոլի հեղինակ դառնալ»,-գրել է նա: Գրառման մեջ ասվում է նաև, որ ֆիլմը հնարավոր կլինի դիտել MUTV-ի եթերում, ժամը 21:00-ին։ Մխիթարյանը Բելառուսի հավաքականի հետ հանդիպումից հետո մրցակիցներին հաջողություն է մաղթել ապագայում: Այդ մասին հայտնել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 9-ին Երևանում կայացած Հայաստան-Բելառուս ընկերական խաղում հայկական թիմը ջախջախեց մրցակցին 4:1 հաշվով: Գոլերից մեկի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |