ՌԴ հոկեյի երիտասարդական հավաքականը հաղթել է Կանադային Մանուկյանի և Փոլոդյանի շնորհիվ![]() 10 նոյեմբերի 2017 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի մինչև 20 տարեկանների հոկեյի երիտասարդական հավաքականը հաղթել է Օնտարիոյում կանադացի մրցակիցներին OHL-ից 5:2 հաշվով: Ռուսաստանցիներն առաջին խաղակեսում հաղթել են 2:1 հաշվով՝ Թեյլոր Ռեդիշի բուլիտին ՌԴ հավաքականը պատասխանել է Դմիտրի Սամորուկովի և Արտյոմ Մանուկյանի հարվածներով: Ադամ Մաշերինը 28-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց Մանուկյանը երկրորդ անգամ տափօղակն ուղարկեց մրցակցի դարպասը: Այնուհետև 2 անգամ դարպասը գրավեց Ալեքսեյ Փոլոդյանը, գրում է Championat.com-ը: Խաղի վերջին րոպեներին կանադացիները փոխարինեցին դարպասապահին՝ 5 հարձակվողի դուրս բերելով սառցադաշտ ու միայն 1 պաշտպանի, սակայն փրկել խաղը նրանց չհաջողվեց: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |