Tengrinews. Հայկական գինու ամեն մի կումի մեջ հայերին հատուկ զգացմունքայնությունն ու կիրքը կա10 նոյեմբերի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հայկական գինին բույրի, համի, զգացողությունների և զգացմունքների իսկական հրավառություն է: Յուրաքանչյուր կումի մեջ Արարատի մաքուր լեռնային օդը կա ու հայերին հատուկ զգացմունքայնությունն ու կիրքը: Գինեգործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Այսպես է գրում ղազախական Tengrinews-ը՝ խորհուրդ տալով իր ընթերցողին նոյեմբերին անպայման Հայաստան այցելել: «Պատկերացրեք միայն՝ 6000 տարի առաջ, երբ հին եգիպտացիները բուրգեր էին կառուցում, իսկ հույները ստեղծում էին կոյուղու համակարգը, հայերը նույնպես իրենց ավանդ են ունեցել քաղաքակրթության զարգացման մեջ՝ գինի պատրաստելով Արենիի քարանձավում, որտեղ հայտնաբերվել է մարդկության ամենահին գինու պատրաստման վայրը »,-գրում է պարբերականը: Նշվում է, որ հայկական խոհանոցը նույնպես հնագույններից է՝ խորհուրդ տալով փորձել տարատեսակ տոլմաները, խաշլաման, թանապուրն ու խաշը, տեղական ձկնատեսականերն ու քյուֆթան, ինչպես նաև հարիսան: Պարբերականը հիշեցնում է, որ Երևանը Հռոմից մոտ 30 տարով մեծ է՝ հորդորելով այցելել Մատենդարան, Գառնի, Սևան, Տաթև: Ընթերցեք նաև. Hellomagazine. Մալկովիչի հետքերով՝ Երևան այցելելու 5 պատճառ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |