Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանության մասին նոր ֆիլմին![]() 10 նոյեմբերի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել բոլորին սատարել և դիտել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրությունը» (Intnent To Distroy) ֆիլմը: Այդ մասին երգչուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Մրցանակի արժանացած Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը, որը ստեղծել է իմ թանկագին բարեկամ Էսրայելյանը (պրոդյուսեր Էրիկ Էսրայելյան), նոյեմբերի 10-ից հնարավոր կլինի դիտել Լոս Անջելեսի և Նյու Յորքի կինոթատրոններում: Խնդրում եմ՝ աջակցեք և «կատարեք խոստումը»,-գրել է Շերը: Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 10-ին՝ Թրայբեքի միջազգային կինոփառատոնի շրջանակում:Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Ագդալուշը և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Որպես համապրոդյուսեր հանդես է եկել Էրիկ Էսրայելյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |