Կարայան. Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի![]() 10 նոյեմբերի 2017 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Երևանում քննարկվել են գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները Հայաստանում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Ռուսաստանից ժամանած հայտնի ռեստորատոր, շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար Արամ Մնացականովին և հայաստանյան «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին: Հայտնի հայազգի գործարար, ռուսական հեռուստատեսության հայտնի «Դժոխային խոհանոց» և «Դանակների վրա» շոուների հաղորդավար Արամ Մնացականովի «Պրոբկա» ռեստորանն ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի լավագույն 100 ռեստորանների ցանկում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ռեստորանային բիզնեսի զարգացման հիմնախնդիրները: Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները հյուրերի հետ քննարկել են ռեստորանային բիզնեսի հնարավոր ազդեցությունը ներգնա զբոսաշրջության աճի վրա: Սուրեն Կարայանն ընդգծել է, որ Հայաստանը գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի՝ հանդիպման մասնակիցների հետ քննարկելով Երևանը որպես գաստրոտուրիզմի կենտրոն զարգացնելու հնարավորությունները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանավորվել են համատեղել ուժերը 2018-ին զբոսաշրջային այս ուղղությամբ նոր միջոցառումներ կազմակերպելու գործում՝ ձեռնարկելով նաև համապաստասխան մարքեթինգային արշավներ: Մնացականովն ժամանակին ասել է, որ հաջողակ ռեստորանի գրավականը երջանիկ թիմն է ու երջանիկ այցելուները:Մնացականովը մի առիթով խոստովանել է, որ իրեն որպես հայի, ցնցել է Իտալիայի սնվելու մշակույթը, որտեղ «ամեն ինչ շատ նման է Հայաստանին՝ արևը, սարերը, աղմկոտ շուկաները, շատ հյուրասեր և զրուցասեր մարդիկ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |