Խավի. Մարզչի լիցենզիա կստանամ և մարզիչ կդառնամ10 նոյեմբերի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Քաթարի «Ալ Սադա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խավին հաստատել է, որ մտադիր է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նա հավելել է, որ մարզչի լիցենզիա կստանա և մարզիչ կդառնա: «Բախտս բերել է՝ խուսափել եմ վնասվածքներից: Կարծում եմ, իմ կարիերան ավարտին է մոտենում: Հիմա հասկանում եմ, որ սկսել եմ շուտ հոգնել, վերականգնվելն ավելի բարդ է դարձել: Անկասկած, սա իմ վերջին տարին է ֆուտբոլիստի կարգավիճակում: 2018-ին մտադիր եմ մարզչի լիցենզիա ստանալ և մարզիչ դառնալ»,-ասել է Խավին, գրում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով: Խավին հանդես է գալիս «Ալ Սադայի» կազմում 2015-ից: Նա մասնակցել է 38 հանդիպման և 11 գոլի հեղինակ դարձել: Նախկինում Խավին խոսել է «Բարսելոնան» գլխավորելու մտադրության մասին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |