Մոսկվայում բացվել է մարշալ Բաղրամյանի բրոնզե կիսանդրին![]() 11 նոյեմբերի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Հաղթանակի թանգարանում կանգնեցվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրին ծննդյան 120-ամյակի կապակցությամբ: Զորավարի բրոնզե քանդակը տեղադրվել է թանգարանի գլխավոր սրահում, խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։ Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Մեծ հայրենականի վետերաններ և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները: Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Բաղրամյանի բրոնզե կիսանդրին Հայաստանի նվերն է ՌԴ-ին: Քանդակի հեղինակներն են Աշոտ Թադևոսյանը և Միսակ Մելքոնյանը: «Հայաստանն ու հայ հասարակությունը այն երկրների ու ժողովուրդների շարքերում են եղել, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ մարդկությունն ու քաղաքակրթությունը փրկվել է 20-րդ դարի ամենամեծ չարիքից՝ ֆաշիզմից: Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ հաղթանակը յուրահատուկ նշանակություն է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից և 1,5 միլիոն հայի կյանք խլած 1915թ. ցեղասպանությունից ընդամենը երեք տասնամյակ անց Հայաստանը` ԽՍՀՄ ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Մեծ հայրենականին` մոբիլիզացրելով և ռազմաճակատ ուղարկելով 600 հազար հոգու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Միջոցառման շրջանակում Ալեքսեյ Կարաբանովի ղեկավարած ՌԴ ՌԾՆ Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական օրինակելի համույթը կատարել է Կոմիտասի ստեղծագործությունները: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |