Աբու Դաբիում բացվել է Լուվրի առաջին բաժանմունքը Մերձավոր Արևելքում11 նոյեմբերի 2017 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական արվեստների հանրահայտ թանգարանի՝ Լուվրի, առաջին բաժանմունքը բացվում է նոյեմբերի 11-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում: Բացման կապակցությամբ կանցկացվեն բազում համերգներ, ներկայացումներ ու երաժշտական ելույթներ՝ Ֆրանսիայի և Պարսից ծոցի երկրների արվեստի գործիչների մասնակցությամբ: Թանգարանը կառուցվել է արհեստական կղզու վրա, որը երեք կողմից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով: Շինարարությունը սկսվել էր 10 տարի առաջ: Շինության ճարտարապետն է ֆրանսիացի Ժան Նովելը, դիզայնն արտացոլում է Էմիրությունների ոգին՝ ձգտումը աշխարհի առավել արդիական նվաճումներին Արաբական թերակղզու ավանդույթներին զուգահեռ: Թանգարանի շենքի ամենաուշագրավ մասն անսովոր 8-հարկանի գմբեթաձև տանիքն է, որը ծածկելով թանգարանի համալիրը, միաժամանակ թույլ է տալիս արևի շողերին ներս թափանցել բազում անցքերից: Գմբեթի տրամաչափը 180 մ է, քաշը՝ 7.700 տոննա, գրում է ՌԻԱ Նովոստին: Թանգարանի մակերեսը գրեթե 100.000 քմ է: Ակնկալվում է, որ այն կլինի աշխարհի 5 խոշորագույն թանգարաններից մեկը, որոնք կան աշխարհում Լուվր անվանումով: Աբու Դաբիի թանգարանը կկարողանա Լուվր կոչվել 30 տարի և 6 ամիս: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բեն Զեյիդ Ալ Նահայանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Բահրեյնի, Մարոկկոյի, Աֆղանստանի նախագահների ներկայությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |