Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին![]() 11 նոյեմբերի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գրավել են հուսիթ ապստամբները: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունն ականատեսների վրա հղումով: Ըստ SBS-ի, հարվածները հասցվել են Եմենի պաշտպանության նախարարության շենքին: Ավիահարվածի հետևանքով առնվազն 3 խաղաղ բնակիչ է զոհվել: Որոշ աղբյուրներ հայտնում են առնվազն 10 տուժածի մասին, գրում է Deutsche Welle-ն: Նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգերը կասեցրել էին հրթիռի թռիչքը, որն արձակվել էր Եմենի կողմից Էր Ռիադի ուղղությամբ հուսիթ ապստամբների խմբավորման կողմից, որոնք շիաների «Անսար Ալլահ» շարժումից են: Սաուդացիները դա Իրանի կողմից ագրեսիայի ակտ համարեցին՝ մեղադրելով Թեհրանին հուսիթներին հրթիռներով մատակարարելու մեջ, և շրջափակեցին Եմենի ծովային նավահանգիստներն և օդանավակայանները: Զինված հակամարտությունը Եմենում շարունակվում է 2014-ից ի վեր: Մի կողմից հակամարտությանը մասնկցում են հուսիթ ապստամբները և նախկին նախագահ Սալեհին հավատարիմ բանակայինները (նրանց սատարում է Իրանը), մյուս կողմից՝ կառավարական զորքերն ու գործող նախագահ Հադիին սատարող զորամիավորումները, որոնք օգտվում են Սաուդյան Արաբիայի աջակցությունից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |