Facebook-ի նախկին տնօրեն. Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպես է սոցցանցն ազդում մեր երեխաների վրա![]() 11 նոյեմբերի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի նախկին տնօրեն Շոն Փարքերը քննադատել է սոցցանցի ազդեցությունն ուղեղների վրա: Փարքերը, լինելով ընկերության հիմնադիրներից մեկն ու առաջին նախագահը, խոսել է այդ մասին Ֆիլադելֆիայում Axios-ին տված հարցազրույցում: Երբ սոցցանցը նոր էր ստեղծվում, Փարքերն, իր խոսքերով, պատկերացնել անգամ չէր կարող, թե դա ինչի կվերածվի: «Սոցցանցը ստեղծելիս այսպես էինք մտածում՝ ինչպես հնարավորինս զբաղեցնենք մեր ժամանակն ու հնարավորինս երկար ուշադրությունը շեղենք: Դրա համար հարկավոր է դոֆամինի կանոնավոր ներարկումներ՝ դա տեղի է ունենում ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հավանության նշան է դնում կամ մեկնաբանում է ձեր գրառումը կամ լուսանկարը: Այդ ժամանակ էլի ինչ-որ բան եք գրում կամ տեղադրում...և կրկին հավանություն ու մեկնաբանություններ եք ստանում»: «Մենք չէինք կարծում, որ սոցցանցն, աճելով, միլիարդավոր օգտատերեր կունենա, և դա կփոխի հարաբերությունները»,-ասել է Փարքերը, գրում է BBC-ին: «Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպես է սոցցանցն ազդում մեր երեխաների ուղեղների վրա», ասել է Facebook-ի նախկին տնօրենը: Մինչդեռ Փարքերն ունի իր ֆեյսբուքայն էջ, սակայն, իր խոսքով, նա օգտագործում է այդ հարթակը՝ թույլ չտալով, որ հարթակն օգտագործի իրեն: Փարքերը ճանաչում ստացավ ՏՏ ոլորտում՝ ստեղծելով աշխարհում առաջին երաժշտական փոխանակիչը՝ հայտնի Napste-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |